National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.03.2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման եւ Ուկրաինայի հայերի անվտանգության ապահովման հարցերին
1 / 3

Մարտի 7-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցները, որին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը:

Լրագրողը  հետաքրքրվել է, թե ինչպիսի՞ն  է լինելու Հայաստանի դիրքորոշումն այն դեպքում, եթե Հայաստանի ռազմավարական գործընկեր ՀԱՊԿ-ն առաջարկի իրագործել ՀԱՊԿ մեխանիզմները:

Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ այժմ նման հարց չի քննարկվում, հետեւաբար, ենթադրյալ, գոյություն չունեցող օրակարգի վերաբերյալ չի կարող  դիրքորոշում ներկայացնել: «Եթե նման կոնկրետ իրավիճակ լինի, ըստ իրավիճակի եւ ըստ հիմնավորվածության՝ հարցը կքննարկվի»,- ասել է նա:

«Այստեղ նաեւ կարեւոր է ֆիքսել, որ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատում են, երբ հարձակման է ենթարկվում ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը, իսկ ռազմական գործողությունների տեղափոխում դեպի Ռուսաստանի Դաշնության տարածք  առնվազն այս պահին ես հավանական չեմ համարում»,- հավելել է Վահագն Ալեքսանյանը:

Լրագրողը հետաքրքրվել է, թե խորհրդարանական դիվանագիտության մակարդակում ի՞նչ է արվում Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների անվտանգության առումով, եւ արդյոք կա՞ն հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնք պետության միջոցով տեղափոխվել են Հայաստան:

«Ես կապի մեջ եմ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ, մեր դեսպանությունն ակտիվորեն աշխատում է մեր համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններիս անվտանգությունն ապահովի: Կարող եմ ասել, որ դեսպանության օգնությամբ Ուկրաինայի ներսում հայ համայնքի ներկայացուցիչները մի տեղից տարհանվել են եւ այլ տեղ են տեղափոխվել»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը՝ հավելելով, որ իր տեղեկությամբ՝ հայկական դեսպանությունը Կիեւից տեղափոխվել է Լվով:  Տեղափոխման պատճառը Կիեւում տեղի ունեցող ռազմական  գործողություններն են:

«Հայ համայնքի որեւէ ներկայացուցչի համար, ով ցանկություն ունի լքելու տարածքը, բոլոր հնարավորությունները ստեղծված են՝ արեւմտյան կողմից Ուկրաինայի հետ սահմանակից պետությունների միջոցով Հայաստան վերադառնալու համար: Եվ Ուկրաինայում մեր դեսպանությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ գործընթացն առավել հեշտ տեղի ունենա»,- նշել է պատգամավորը:

Նա նաեւ հայտնել է, որ   ՀՀ բոլոր քաղաքացիների հետ կապված հարցերն ու ընթացիկ խնդիրները համակարգվում եւ լուծվում են Ուկրաինայում ՀՀ դեսպանության միջոցով:

Պատգամավորը վստահեցրել է՝ Հայաստանում բոլոր պայմանները կան, որպեսզի այն քաղաքացիներին, որոնք այս կամ այն կերպ այդ գործընթացի արդյունքում տուժել են, համապատասխան օգնություն տրամադրվի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am